Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սերբիան ու Կոսովոն համաձայնել են շարունակել երկխոսությունը

Սերբիան ու Կոսովոն համաձայնել են շարունակել երկխոսությունը
18.01.2018 | 23:37

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին համաձայնել են շարունակել երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջ` չնայած սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանը, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Նա նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել նախագահներ Վուչիչի և Թաչիի միջև:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ